Ջոն Մակքեյնը գաղտնի Սիրիա է այցելել. WSJ


11:35 , 23 փետրվար, 2017

168.am-ը գրում է.

Սենատոր Ջոն Մակքեյնը այցելել է Սիրիայի Քոբանի քաղաք, որտեղ հանդիպել է ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ինչպես հայտնում է պարբերականը, հանդիպմանը քննարկվել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին վերաբերող հարցեր, մասնավորապես, ծայրահեղական իսլամիստներից Ռաքքան ազատելու եղանակները։

Պարբերականը նաև նշել է, որ Մակքեյնը ԱՄՆ իշխանությունների առաջին ներկայացուցիչն է, որը գնացել է քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Մինչ այդ հանդիպումը սենատորը այցելել էր Սաուդյան Արաբիա։