19:24 , 14 մարտ, 2013Գարնան շունչն արդեն ամենուրեք է: Նորաձևության հետևողներին դա մի բան է հուշում. ժամանակն է թարմացնել պահարանը: Մինչև գնումների գնալը,LADYNEWS-ն առաջարկում է հիշել, թե հատկապես որ իրերին պետք է ուշադրություն դարձնել:
Էլեգանտ դասական
Խիստ զգեստներ, խոշոր վզնոցներ, երկարաճիթ կոշիկներ: Այս ամենը կդառնա հիանալի տարբերակ ինչպես աշխատանքային առօրյան գեղեցիկ անցկացնելու, այնպես էլ երեկոյան ընդունելություններին մասնակցելու համար:

Աչքի ընկնող աքսեսուարներ
Ամենաէլեգանտ աքսեսուարն այս գարնանը ոսկեգույն կորպուսով ժամացույցներն են:

Գծավոր 60-ականներ
Այս սեզոնին նորաձև է յուրաքանչյուր հագուստ, աքսեսուար՝ գծավոր նախշերով: Մի մոռացեք այս մասին շոփինգի գնալիս:

Օձային պրինտներ
Վայրի պրինտները կրկին նորաձև են: Ուշադրություն դարձրեք ամենայուրահատուկ և աչքի ընկնող պրինտներին: Դրանք կարող են լինեք նաև միքսեր` օձի և վագրի:

Նորաձև ալիքներ
Բոլոր հնարավոր ալիքները հագուստի մեջ ձեզ թարմ ու նորաձև տեսք կտան: Դուք ավելի ռոմանտիկ և կանացի կերպար կստանաք:

Սպորտային ոճ
Պրակտիկ լինելը միշտ էլ նորաձև է: Փորձեք վառ գույնի շորեր, կիսաշրջազգեստներ և կոշիկ` սպորտային ոճում: Սա ամենաոճային և հարմար տարբերակն է:

Գրաֆիկա
Մոնոխրոմ պայուսակները` գրաֆիկական գունազարդումով, հիանալի համապատասխանում են այս գարնանը թելադրվող նորաձևությանը:
