18:45 , 14 մարտ, 2013
Հայաստանի Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց իր որոշումը, որով ուժի մեջ է թողնում ԿԸՀ՝ փետրվարի 25-ի որոշումը՝ նախագահի ընտրությունների վերաբերյալ և փաստորեն, մերժում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրության պաշտոնական արդյունքը անվավեր ճանաչելու պահանջը։
ՀՀ նախագահի թեկնածուների լիազորությունները՝ ՍԴ-ում բողոք լինելու դեպքում, երկարաձգվում են մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Այսպիսով, 2013թ. Հայաստանի նախագահի թեկնածուները ՍԴ որոշման հրապարակումից հետո թեկնածուի կարգավիճակ չունեն։