Բանակում ծխախոտի թեմայի շուրջ


12:22 , 22 փետրվար, 2017
Похожее изображение- Ես չեմ ծխել ու չեմ ծխում, ու ծառայության ընթացքում ինձ ամենաշատը հենց այս իրողությունն է օգնել,
- Բանակում ծխողների վրա չծխելը վատագույն կերպով է անդրադառնում,
- Դեմ եմ ծխելուն, բայց բանակի պես սթրեսային վայրում ծխողները, իմ սեփական փորձից ելնելով, չծխելու դեպքում դառնում են շատ ավելի ռիսկային, ագրեսիվ, չկենտրոնացած,
- Արցախում՝ առաջնագծում, իմ ծառայության ընթացքում, մի քանի դեպք եղավ, երբ հակառակորդի դիպուկահարը գտել էր կամ ծխող դիրքապահի, կամ էլ ծխախոտի մնացորդ ման եկողների (այո, երբ մեզ մոտ ծխողների մի մասը մնում էր առանց ծխախոտ, պատրաստ էր վտանգավոր հատվածում սիգարետի մնացորդ փնտրել),
- Երևի թե ավելի վաղ տարիքից պետք է աշխատել, որ չծխեն կամ, ինչպես շատերի դեպքում է, բանակում ձեռք չբերեն այդ կախվածությունը, բայց ծխողին արգելել ծխել, կրկնեմ՝ զուտ իմ փորձի վրա հիմնվելով, ահագին վտանգներ է ծնում,
- Ու, հա, մեր ժամանակ սիգարետ դադարեցին բաժանել, մի քիչ գումար հավելեցին ամսական հատկացմանը, կարծես, հետո ինչ-որ փոփոխություն է եղե՞լ: