3 միլիոն դոլար արժողությամբ բունկեր, որը նաև հաճելի ժամանցի վայր է (Photo)


05:52 , 22 փետրվար, 2017

Միլիոնատերների շարքերում ևս կան մարդիկ, ովքեր վախենում են աշխարհի վերջից և իրենց համար անվտանգ բունկերներ են կառուցում արդեն այսօր: Ձեր առջև 3 միլիոն դոլար արժողությամբ The Luxury Survival Condo Resort բունկերն է, որը ոչ միայն կպաշտպանի իր տերերին, այլև հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Դրա ներսում կա լողավազան, մարզասրահ, SPA կենտրոն, կինոթատրոն, գրադարան, բիլիարդ, սեղանի թենիս և նույնիսկ հրաձգարան: