23:12 , 21 փետրվար, 2017
168.am-ը գրում է. «Կարմիր պիգմենտները ստացվում են տարբեր աղբյուրներից, առավել արժեքավորը ու թանկարժեքը եղել է կարմիր գույնը, որն ստացվել է հայկական որդան կարմրից։
Հայտնի է եղել նաև վենետիկյան կարմիրը, որտեղ ավելացվում էր մկնդեղ»,- գրում է պարբերականը։
The Week-ը նշում է, որ կարմիր գույնը միշտ համարվել է հարստության, շքեղության ու մարդկանց հաջողակության նշան։
Հայկական կամ արարատյան որդան կարմիրը միջատ է, որից ստացվել է կարմիր ներկ՝ հայտնի «որդան կարմիր» անվանումով։ Դրանով ներկվել են թելեր, նկարազարդվել մագաղաթներ։