15-ամյա Մանեն ունի յուրաքանչյուրիս օգնության կարիքը


21:41 , 21 փետրվար, 2017

Մանե Առուշանյան Մանեն ծնվել է 2002 թ.-ի փետրվարի 19-ին, ք. Գորիսում: Մի քանի ամիս ունեցել է գլխացավեր, սրտխառնոց ու փսխոց: 2016 թ.-ի օգոստոսին տեղափոխվել է Երևան, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք: Բժշկի խորհրդով տեղափոխվել է Մոսկվայի Բուրդենկո բժշկական կենտրոն՝ վիրահատության համար (վիրահատությունը բարդ լինելու պատճառով Հայաստանում բժիշկները խորհուրդ են տվել տեղափոխել Մոսկվա): Մի քանի ամիս հետվիրահատական բուժման կուրս անցնելուց հետո տեղափոխվել է Հայաստան: Այստեղ երիկամի խնդրով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր: Երիկամում հատնաբերված քարի և դրա դեմ սկսած բուժման պատճառով բժիշկները դադարեցրել են Մանեի՝ գլխուղեղի ուռուցքի համար դեղերի ընդունումը: Որոշ ժամանակ անց գլխուղեղի արյան զեղման պատճառով Մանեն տեղափոխվել է Սուրբ աստվածամայր բժշկական կենտրոն: Գլխուղեղի ևս մեկ ուռուցք է հայտնաբերվել:  Մանեն դեռ Հայաստանում է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ տեղափոխել Մոսկվա: Առաջին վիրահատության համար աջակցել են տարբեր մարդիկ: Մի քանի ամսվա բուժումը ֆինանսական մեծ ծախսերի հետ էր կապված: Մանեն մի քանի ամիս պայքարում է մահվան դեմ: Այժմ կա յուրաքանչյուրիս օգնության կարիքը: Խնդրում եմ անտարբեր չլինել և օգնել Մանեին շարունակել բուժումը:

Հաշվեհամարը միջազգային է․ ՎՏԲ Հայաստան բանկ, 16067014474200
Սլավիկ Առուշանյան
098007287