Եվրահանձնաժողովի ղեկավարը Թրամփին համարել է Եվրամիության խնդիրներից մեկը


19:10 , 21 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 21-ին Դոնալդ Թրամփի նախագահությունը համարել է Եվրամիության խնդիրներից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 «Մենք արձանագրում ենք, որ պատերազմը Սիրիայում շարունակվում է: Մենք ունենք Brexit-ի խնդիր: Մենք ունենք Միացյալ Նահանգների նոր նախագահ»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բելգիայի խորհրդարանում:

Վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաարտասովոր քաղաքական գործիչներից մեկը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնն ստանձնել է հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: