Ֆիլիպ Կիրկորովը կրկին սկանդալի կենտրոնում է


23:07 , 14 մարտ, 2013

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ ԿԻրկորովը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նա փորձում է ուկրաինացի երգիչ Դմիտրի Դանիլենկոյից բռնի ուժով վերցնել նրա երգը:

Երգը Դանիլենկոն գնել է ուկրաինացի կոմպոզիտորից, ով նախապես այն առաջարկել էր Կիրկորովին: Վերջինս, սակայն, մոտ կես տարի ձգձգում էր համագործակցությունը և հստակ պատասխան չէր տալիս:

Երգի սեփականության իրավունքները վաճառելուց հետո Ֆիլիպը որոշել է, որ այն պատկանելու է հենց իրեն: «Սկզբում ինձ ընկերաբար առաջարկեցին երգը տալ Կիրկորովին, հիմա արդեն պահանջում են»,- պատմել է ուկրաինացի երգիչը:  - Ես հարգանքով եմ նրան վերաբերվում, սակայն չեմ պատրաստվում երգս նրան տալ»: