ԲՈԼՈՐԸ քո ոխերիմ թշնամուն լավություն են անում քո հաշվին


15:29 , 21 փետրվար, 2017

Картинки по запросу արտաշես փափազյանԵրբ ԲՈԼՈՐԸ քո ոխերիմ թշնամուն լավություն են անում քո հաշվին, Դու պիտի գտնես այդպիսի դրության մեջ հայտնվելուդ խորքային պատճառները և այդ վիճակից դուրս գալու ուղիներ որոնես:

Բյուզանդական կայսրերը կլինեին, թե պարսից շահնշահները, այսօրվա իրենց քաղաքակիրթ անվանող արևմտյան տերությունները կլինեն, թե Ռուսաստան կոչվածը, խաշնարած-քոչվորությունից նոր-նոր նստակյաց հողագործության անցած և պետականությունների տեր դարձած միջինասիական վաչկատուն ցեղերը կլինեն, թե «հոլոքոստի զոհ» եբրայեցիները, քրիստոնյա բելառուսները, ուկրաինացիներն ու տուտուց վրացիները, մեզ վատություն անելը, մեր վրա «քար շպրտելը» կամ մեր կողմ նայելով թքելը համարում են թուրքերի հետ հարաբերվելու անհրաժեշտ նախապայման: