Ալ Բաբում թուրքական գնդակոծության զոհ է դարձել 11 խաղաղ բնակիչ


14:52 , 21 փետրվար, 2017

 Ալ Բաբում թուրքական գնդակոծության զոհ է դարձել 11 խաղաղ բնակիչYerkir.am-ը գրում է.

Սիրիական Ալ Բաբ քաղաքում թուրքական հրետանու գնդակոծության զոհ է դարձել 11 մարդ. հայտնում է РИА Новости-ն:

Ըստ սիրական ՍԱՆԱ գործակալության` բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, այդ թվում` 3 երեխա և 4 կին: Բացի այդ` մեծ վնաս է հասցվել բնակելի տներին ու ենթակառուցվածքներին:

РИА Новости-ն նշում է, որ թուրքական կողմից կատարվածի կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա: