20:03 , 14 մարտ, 2013
«Միսս Իսրայել» տիտղոսն առաջին անգամ նվաճել է սևամորթ գեղեցկուհի: 21 ամյա Յոետաշի Էյնաուն ծնունդով Եթովպիայից է։ Նա իր բազմանդամ ընտանիքի հետ Իսրայել է տեղափոխվել 12 տարեկան հասակում։
Լեզուն սովորելուց և այդ երկրում հարմարվելուց հետո նա խանութում վաճառողուհի է աշխատել, ծառայել բանակում՝ ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում։
«Միսս Իսրայել 2013»-ին Բարաք Օբամայի վարչակազմը ընթրիքի է հրավիրել ԱՄՆ նախագահի անունից` հայտնում են իսրայելական պարբերականները: