Տնտեսական աճի «արմատները»


13:25 , 21 փետրվար, 2017

Картинки по запросу տնտեսական աճՈւսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները` կարելի է փաստել, որ 2017 թվականի առաջին ամսում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6,5%-ոց աճ: Սա բավականին լավ ցուցանիշ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվար ամիսը սովորաբար համարվում է անկումային:

Տնտեսական ակտիվության աճի ձևավորման մեջ իրենց ուրույն դերն են ունեցել արդյունաբերությունը՝ 12,2%, ծառայությունները՝ 12,1% և, որ պակաս կարևոր չէ, առևտրի ծավալները՝ 9% աճով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13,6%-ով, իսկ ահա շինարարական ոլորտում արձանագրվել է 5,3%-ոց անկում: Աճել է նաև արտահանումը՝ 35,4%-ով:

Պետք է անել մի շատ կարևոր նկատառում: Արդյունաբերության
12,2% աճը վկայում է այն մասին, որ գազի սակագների, նվազումը խթանել է այս ոլորտի զարգացումը: