«Vertu»-ն փետրվարի 23-ին ընդառաջ «տղամարդկային» սմարթֆոններ է ներկայացրել


05:34 , 21 փետրվար, 2017

Operativ.am-ը գրում է․

Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ՝ «Vertu» ընկերությունը երկու նոր մոդելի սմարթֆոններ է ներկայացրել «տղամարդկային» դիզայնով: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Խոսքը «Signature Touch Pure Jet Lizard»-ի և «Signature Touch Pure Jet Red Gold»-ի մասին է:

Առաջինն ամվողջությամբ սև սմարթֆոն է, ունի սև կերամիկա: Երկրորդ մոդելի դեկորը նույնպես սև կաշվից է կարմիր ոսկու տարրերով:

«Vertu»-ն իր առաջին սմարթֆոնը ներկայացրել է 2002 թվականին: 2015 թվականին ընկերությունը վաճառել է մոտ 450 000 սարքավորում ողջ աշխարհի տարածքում: «Vertu» բջջային հեռախոսներն ավանդաբար բարձրակարգ են համարվում: Դրանց արժեքը Ռուսաստանում տատանվում է 293 000 ռուբլուց մինչև միլիոնավոր ռուբլիներ՝ կախված հավաքածուից և մոդիֆիկացիայից: