Չինաստանում աշխատանքի է անցել առաջին ռոբոտ ոստիկանը


04:52 , 21 փետրվար, 2017

Image resultՉինաստանի Չժենչժոու քաղաքում հասարակական կարգը հսկում է առաջին ռոբոտ ոստիկանը: Այդ մասին հայտնում է news.eizvestia.com-ը:

Առայժմ ռոբոտ ոստիկանը հսկում է միայն երկաթուղային կայարանի սպասասրահում: Այն տեղաշարժվում է ակերի միջոցով, հետևում է սպասասրահում գտնվող ուղևորներին և գրանցում օրինախախտումները:

Դրանից զատ նրա պարտականությունների մեջ մտնում է նաև իրեն տրվող հարցերին պատասխանելը, շինության օդի ջերմաստիճանի գրանցումը, ինչպես նաև հրդեհի բռնկման վտանգի դեպքում կայարանում տագնապ հայտարարելը: