Հնդիկը «կենդանացել» է սեփական թաղման ժամանակ. ԶԼՄ-ներ


01:45 , 21 փետրվար, 2017

Image resultՀնդկաստանի Դհարվադ քաղաքի 17-ամյա բնակիչն ուշքի է եկել սեփական թաղման ճանապարհին, հայտնում է Times of India-ն:

Ծնողներն ասել են, որ մոտ 1 ամիս առաջ նրան կծել է անտուն մի շուն, որից հետո դեռահասը մի քանի շաբաթ բարձր ջերմություն է ունեցել: Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները ասել են, թե առանց կյանքը պահպանող սարքի տղան չի ապրի, սակայն նյութական դժվարությունների պատճառով ծնողները նրան տուն են տարել: Որոշ ժամանակ անց ծնողներին թվացել է, որ տղան մահացած է:

Նշանակված օրը թափորը շարժվել է գյուղ, որտեղ պետք է տեղի ունենար թաղման արարողությունը: Ճանապարհին տղան արթնացել է` ծանր շնչելով և ձեռքերն ու ոտքերը շարժելով: Ներկայումս նա մենինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ գտնվում է հիվանդանոցում: