Նիդեռլանդների թագավորը իր տարեդարձին հրավիրել է նույն օրը ծնված հոլանդացիներին


00:07 , 21 փետրվար, 2017

 Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդերը, ով ապրիլի 27-ին կնշի իր 50-ամյակը, տոնին կհրավիրի 150 հպատակների, որոնք ծնվել են նույն օրը, ասված է թագավորական պալատի հաղորդագրության մեջ:
 Թագավորին հյուր կարելի է գրանցվել հատուկ կայքում: Մարտի 3-ին կանցկացվի վիճակահանություն անհրաժեշտ թվով մասնակիցներին ընտրելու համար:
 Ինչպես նշում է France Presse գործակալությունը՝ հյուրերը պետք է նաև ապրած լինեն Նիդեռլանդներում նվազագույնը 20 տարի, իսկ նրանց տարիքը պետք է լինի հինգի բազմապատիկը:
 Ընտրված թեկնածուները կմիանան Վելլեմ Ալեքսանդերին և նրա կին Մաքսիմային, հանդիսավոր ճաշկերույթին, որը տեղի կունենա Ամստերդամի թագավորական պալատում՝ ապրիլի 28-ին: