Մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
23:48 , 20 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Նյու Յորքում 64 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ը խոր կսկիծով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին, իր 65-ամյակի նախօրեին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ականավոր ռուս դիվանագետը կյանքից հեռացել է աշխատանքի վայրում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վիտալի Իվանի Չուրկինի հարազատներին և մտերիմներին», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: