«Նորաձևության ոստիկանություն». բաժանմունքում Սոֆի Մխեյանն է


18:04 , 14 մարտ, 2013

«Նորաձևության ոստիկանության» բաժին այս անգամ բերման ենթարկվեցին վերջին շրջանում ամենապահանջարկված երգչուհիներից Սիրուշոն և Սոֆի Մխեյանը: «Քննիչ» Վահան Խաչատրյանը պարզեց` նրանք ոճի ու էսթետիկայի հարցում է՞լ նույնքան հաջողակ են: Երգչուհիների ոճի վերլուծությունը կարդա հաջորդիվ:

 

 

Լուսանկարահանմանը. Այս հագուստն ինձ դուր չի գալիս: Սոֆին այս լուսանկարում շատ գեղեցիկ է, բայց խնդիրը հագուստն է: Ոչինչ ասել չեմ կարող... Եթե նայենք որպես աճման մի նոր փուլ, նորմալ է, բայց առանձին կերպարի դեպքում` ոչ այնքան:

 

 

Համերգին. Ոչ հետաքրքիր հագուստը որոշ չափով արդարացնում է այն հանգամանքը, որ Սոֆին պետք է պարեր: Թեև կարծում եմ` այլ, ավելի հետաքրքիր բան էլ կարելի էր մտածել: Օրինակ` ստանալ ավելի ներկայանալի, բեմական, վառ կերպար: Տաբատը հարմար է պարի փորձի համար, բայց բեմում չի նայվում:

Առօրյայում Սոֆին ընդգծված ոճ չունի: Հագնվում է ոչ շատ լավ, ոչ էլ վատ:

 

 Մրցանակաբաշխությանը. Այս հագուստը Արևիկ Սիմոնյանի այն շարքից է, որը ես այնքան էլ չեմ հավանում: Առաջին հայացքից սխալ ոչինչ չկա, բայց կարծում եմ` Սոֆին իր կերպարում չէ: Նրա կերպարները քննելիս նույնը չեմ զգում, ինչ Արմինկայի և Սիրուշոյի դեպքում: Նրանք իրենց հագուստներում հենց իրենք են, իսկ Սոֆին կարծես ոճի հարցում դեռ վերջնականապես իրեն չի գտել: Գուցե նույն զգեստը հագներ մեկ ուրիշը և նրան համապատասխան լիներ:

Վերջերս Սոֆին հայտնվեց մեծ, կարմիր բանտով երեկոյան զգեստով: Չափազանց նորաձև էր ու հետաքրքիր, բայց նա այս դեպքում էլ, կարծում եմ, իրեն չէր գտել:

Իսկ Սոֆիի` երեկոյան այլ զգեստներից ոչ մեկը չի տպավորվել ինձ մոտ: