Պապական ճայը...


14:20 , 14 մարտ, 2013

Այս ճայը երեկ եկավ ու նստեց ծխնելույզի գլխին... Այն ծխնելույզի, որին հետեւում էին Վատիկանի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդիկ, այն ծխնելույզի, որի վրա էր բեւեռված ողջ աշխարհի ուշադրությունը... Ու մարդիկ մոռացան պապի մասին ու սկսեցին աշխուժորեն քննարկել ճային... Համաձայնեք՝ կանքում ամենակարեւորը ճիշտ դիրք ընտրելն է, հարթակում ճիշտ մարդու կողքին երեւալն է, ճիշտ խոսափողի մոտ հայտնվելը... Մի խոսքով՝ ընտրեք ճիշտ ծխնելույզը, եւ բոլորը կխոսեն ձեր մասին...