«Դիտելիս հոգիդ տակնուվրա է լինում». Սոֆի Մխեյանը՝ Սիրուշոյի տեսահոլովակի մասին


14:43 , 20 փետրվար, 2017

Սիրուշոն, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, համատարիմ մնալով իսկական հայուհու կերպարին, մեր դատին է ներկայացրել «Դեր Զոր» երգը ու երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի մասին երկար խոսելու կարիք չկա: Երգի և տեսահոլովակի պրեմիերա, որը անտարբեր չի թողնի ոչ մեկին:
Տեսահոլովակը դիտելիս հոգիդ տակնուվրա է լինում, խառնվում են ցավը, ուրախությունը, հուզմունքը:
Երկար չցանկանալով պատմել այդ գեղեցիկ աշխատանքի մասին՝ ուղղակի շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մեծ թիմին, ում շնորհիվ իրականություն դարձավ այս ամենը:
Վայելեք....