Իրանը մտադիր է Մերձավոր Արևելքում ռազմավարական դաշինք ստեղծել Ռուսաստանի հետ


10:40 , 20 փետրվար, 2017

168.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է Թեհրանի ձգման մասին՝ ռազմավարակն դաշինք ստեղծել Մոսկվայի հետ Մերձավոր Արևելքում, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ալի Լարիջանիի խոսքով՝ Իրանի ու Ռուսաստանի միջև չկան տարաձայնություններ միջսիրիական կարգավորման հարցերի վերաբերյալ։

«Մենք ունենք ընդհանուր գնահատական Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ու դրա ապագայի»,- հայտարարել է իրանցի խորհրդարանականը։

Նա մատնանշել է երկրների փոխհամագործակցությունը Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարում։

Լարիջանին նաև հայտարարել է, որ Իրանը համաձայն է Թուրքիայի և Ռուսաստանի հետ սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու հարցի վերաբերյալ։
Նա ողջունել է նաև ուղիղ երկխոսության անցկացումը արաբական երկրների, առաջին հերթին Սաուդյան Արաբիայի հետ «առանց նախապայմանների»։