«Արարատի» հոկեյիստները զիջեցին առաջին խաղում
21:16 , 18 փետրվար, 2017
Panorama.am-ը գրում է.
Երևանը ներկայացնող «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսում ընթացող բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչի առաջին խաղում 3:4 (0:1, 3:0, 1:2) հաշվով պարտվել է «Գոմել-2»-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
«Արարատի» կազմում գոլերի հեղինակներ են դարձել Եվգենի Դյոմինը, Արտյոմ Բազյանը և Նորայր Հովսեփյանը: Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաթանակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: