ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին


20:11 , 18 փետրվար, 2017

Image resultԱրցախի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: