Մահացած զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված գնդացրով. ՔԿ


16:36 , 18 փետրվար, 2017
 Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հաղորդում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
 Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է  փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում,  N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում:
 Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ.Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով:
 Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի  պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում  ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Օսյանը ընտանիքի միակ երեխան էր, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: