BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխային


12:24 , 14 մարտ, 2013

 

Մարտի 13-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարալանջի նոր ճանապարհին` Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 73 տան դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը՝ ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 55-ամյա Հարություն Մ.-ն եւ հայտարարել, որ ժամը 13.00-ի սահմաններում հիշյալ վրաերթը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Աղբյուրը՝ news.am