Տուխել. Բորուսիային պետք են Օբամեյանգի գոլերը


12:51 , 18 փետրվար, 2017

Տուխել. Բորուսիային պետք են Օբամեյանգի գոլերըArmsport.am-ը գրում է.

Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխել նշել է, որ իր թիմի արդյունքները կախված են հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի մարզավիճակից:

Օբամեյանգը հիասթափվեց, երբ չկարողացավ 11 մետրանոցն իրացնել, նա պետք է հաղթահարի դա: Նա հնարավորություններ ուներ:

Հուսով եմ, որ առաջիկա խաղերում նրա բախտը կբերի, իսկ նրան վստահություն է պետք – նշել է գերմանացի մասնագետը: