Արտասահմանյան համարանիշով մեքենաներն այսուհետ անվճար չեն երթևեկի Թուրքիայում


11:45 , 18 փետրվար, 2017

 Արտասահմանյան համարանիշով մեքենաներն այսուհետ անվճար չեն երթևեկի ԹուրքիայումYerkir.am-ը գրում է.

Արրտասահմանյան համարանիշերով մեքենաներն այսուհետ  չեն կարողանա անվճար երթևեկել Թուրքիայի վճարովի ավտոճանապարհներով և կամուրջներով։

Ըստ թուրքական իշխանամետ «Անադոլու» գործակալության՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և տեղեկատվության նախարար Ահմեդ Արսլանը: Նրա խոսքով՝ մինչ այսօր արտասահմանյան ավտոմեքենաների անվճար երթևեկումը մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: Այսուհետ բոլոր վարորդները, անկախ նրանից` Թուրքիայի քաղաքացի են, թե` ոչ, պետք է վճարեն տվյալ ավտոճանապարհի համար սահմանված գումարը:

Օրենքը խախտողների համար տուգանք է սահմանվել, համաձայն որի` առանց  համապատասխան վճարումներն անելու, վարորդները չեն կարողանա լքել Թուրքիայի սահմանները: