«Բարսելոնայի» երկրպագուն սպանել է «Ռեալի» երկրպագուին


11:48 , 14 մարտ, 2013

Իրաքում ֆուտբոլը դարձել է սպանության պատճառ: Դեպքը տեղի է ունեցել երկու ընկերների միջև, որոնցից մեկը «Բարսելոնայի» երկրպագու է, իսկ մյուսը՝ «Ռեալի»: Հենց այս երկու թիմերի նկատմամբ վերաբերմունքն էլ դարձել է սպանության պատճառը: Արդյունքում՝ «Բարսայի» երկրպագուն դանակահարել է ընկերոջը և կտրել կոկորդը: Մարդասպան ֆուտբոլասերին մոտակայքում գտնվող մարդիկ հանձնել են ոստիկանությանը. տեղեկացնում է Marca-ն: