ՆԱՏՕ-ն պատրաստ է խոսել ՌԴ-ի հետ «կանխատեսելի դիրքերից». Ստոլտենբերգ


21:18 , 17 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության հարցում «ամուր կանգնած է երկխոսության անհրաժեշտության դիրքերում»:
 Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն:

«Գիտեմ, ուժի դիրքերից»,- դրան ի պատասխան` հայտարարել է Լավրովը: «Կանխատեսելի դիրքերից»,- հակադարձել է Ստոլտենբերգը: «Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն դեռևս խոսում է մեզ հետ: Հուսով եմ, որ քննարկելու ենք նաև գործնական նշանակության մի շարք հարցեր»,- շեշտել է Լավրովը: