Շանհայի մոտ՝ Խուանպու գետով, 2800 սատկած խոզեր են լողում (8 ֆոտո)


11:48 , 14 մարտ, 2013

Այդ մասին առաջինը իր միկրոբլոգում գրեց եւ սատկած խոզերի ցնցող լուսանկարներ տեղադրեց Շանհայի բնակիչ Խուանը:

«Սա այն ջրի մեջ է, որը մենք խմում ենք: Ի՞նչ է անում կառավարությունը խնդիրը լուծելու համար, - գրում է զայրացած չինացին:-Չինովնիկները ասում են, որ ջուրը անվտանգ է, բայց վստահաբար կարելի է ասել, որ կենդանիները ինչ-որ հիվանդությունից են սատկել»,-ավելացնում է նա:

Սակայն քաղաքային իշխանությունները, հղում անելով ստուգման արդյունքները, պնդում են, որ ջուրը անվտանգ է:
Այս ոչ տրամաբանական բացատրությունները զանգվածային բողոքի ալիք բարձրացրին քաղաքի բնակիչների մոտ

«Դե եթե խմելու ջրի մեջ խնդիր չկա, ուրեմն, խնդրեմ, ասացեք մեզ, չինովնիկներից ո՞ր մեկը - կուսակցության քարտուղարը, քաղաքապետը, կամ ով պատասխանատու է ջրի որակի համար առաջինը կփորձի խոզի ապուրը», - իր բլոգում գրում է փաստաբան Գան Յուանհունը:

 

 

 

 

 


«Ոստիկանությունը փչացած մսի եւ ոչ բարեխիղճ առեւտրականների հայտնաբերման ուղղությամբ ակտիվացրել է ջանքերը, եւ մեզ մոտ դադարել են սատկած խոզ գնել: Հունվարին մեր գյուղում կար 10078 սատկած խոզ, իսկ փետրվարին դրան ավելացան եւս 8 325: Այդ պատճառով մենք կանգնեցինք դիակների  թաղման խնդրի առջեւ - մենք այդքան հողատարածքներ չունենք կենդանիներ թաղելու համար», - «Jiaxing Daily» թերթին պատմել է գյուղի բնակիչը՝  գերադասելով չհրապարակել իր անունը:

Հուսանք, որ Հայաստանի իշխանական համակարգը հանցագործների կողմից պարալիզացրած անթողությունից չեն օգտվի հայ օլիգարխները եւ չեն ներմուծի սատկած անասունների միսը, ինչպես տարիներ շարունակ ամբողջ աշխարհում արգելված հնդկական սատկած գոմեշի միս է ներմուծվում: