Օրվա աստղագուշակը


10:43 , 14 մարտ, 2013

Խոյ

Միգուցե այսօր լուրջ կորուստներ լինեն, սակայն Դուք այնքան տարված կլինեք իրադարձություններով, որ չեք էլ նկատի: Չի բացառվում՝ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի: Մի մոռացեք խոստումների մասին:

Ցուլ

Բավականին բարդ և ծանրաբեռնված օր է: Մտերիմները հաճույքով են շփվում Ձեզ հետ: Նրանք մոռանում են իրենց հոգսերի մասին: Ցավոք, ոչ բոլորն են արժանի Ձեր ուշադրությանը:

Երկվորյակ

Օրը բավականություն կպատճառի, եթե զբաղվեք Ձեր սիրած աշխատանքով: Դուք շատ զգույշ եք,և գրեթե սխալներ թույլ չեք տալիս, սակայն երեկոյան հոգնածություն կզգաք: Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից:

Խեցգետին

Ձեզ անընդհատ հուզում են ֆինանսական խնդիրները, եթե նույնիսկ բավականին գումար ունեք, միևնույն է, այն Ձեզ չի գոհացնում: Երեկոյան կարող եք հյուր գնալ, նաև հյուրեր ընդունել: Հաճելի միջավայրում նոր լիցքեր կստանաք:

Առյուծ

Հնարավոր է հաջողության հասնեք, եթե շատ չվստահեք նրանց, ովքեր Ձեզ անընդհատ խոստումներ են տալիս: Խորհուրդ չի տրվում ճանապարհորդել: Տանը ավելի լավ կզգաք: Հիանալի օր է մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար:

Կույս

Բարենպաստ օր է: Քեզ կհաջողվի ճիշտ արտահայտել Ձեր տեսակետը և առաջ անցնել հակառակորդներից: Միգուցե անձնական փոփոխություններ լինեն: Երեկոյան կարող եք գնումներ անել:

Կշեռք

Եթե ցանկանում եք արմատապես փոխել կյանքը, ապա այսօր Ձեզ այդ հնարավորությունը կտրվի: Կլինեն նոր հետաքրքիր ծանոթություններ: Շատ լավ օր է ճանապարհորդելու համար:

Կարիճ

Հակառակ սեռի ներկայացուցիչները, ովքեր անտարբեր չեն Ձեր նկատմամբ, Ձեզ հանգիստ չեն տա: Միգուցե տարաձայնություններ առաջանան սիրելիի հետ: Աշխատեք հանգիստ կերպով արտահայտել Ձեր տեսակետները:

Աղեղնավոր

Դուք շատ շուտ հունից դուրս կգաք: Ձեզ հետ հեշտ չէ գործ ունենալը, սակայն դա դժվար թե շրջապատող մարդկանց հուզի: Հիանալի օր է երեխաների հետ շփման համար, նրանք Ձեզ մոռացնել կտան խնդիրների մասին:

Այծեղջուր 

Միգուցե դժվարություններ առաջանան, սակայն Ձեր նպատակասլացության շնորհիվ կհասնեք հաղթանակի: Հնարավոր է դրամական մուտքեր լինեն, սակայն մի շտապեք գնումներ կատարել:

Ջրհոս

Օրվա սկզբում հնարավոր է չկողմնորոշվեք, թե որն է առաջնայինը: Խորհուրդ է տրվում շատ երկար չմտածել այդ հարցի շուրջ: Մտերիմ մարդիկ իրենց այնպես չեն պահում, ինչպես Դուք եք ցանկանում: Լավ կլինի մինչ սրտնեղելը պարզեք պատճառները:

Ձկներ

Իրադարձություններն արագ են զարգանում, ինչը Ձեզ հաճույք է պատճառում: Հնարավոր է անսպասելի, բայց շատ կարևոր տեղեկություն ստանաք: Միջոցառումներին մասնակցելու համար շատ լավ օր է: Զգույշ եղեք նոր ծանոթություններից:


zham.am