22:15 , 17 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 309 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 226-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 83 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 57 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: