Սեփական սխալն ընդունելը և ներողություն խնդրելը իսպառ բացակայում է հայկական միջավայրում


10:28 , 14 մարտ, 2013

Սեփական սխալն ընդունելը և ներողություն խնդրելը իսպառ բացակայում է հայկական միջավայրում: Եզան համառությամբ անսխալական են եղել հայոց բոլոր իշխանապետերը՝ սկսած ամենպստիկ պաշտոնյաներից:
Դա համարվել և համարվում է թուլություն նշան:
Րաֆֆին սեփական սխալը ընդունելու և ներողություն խնդրելու շնորհքով օժտված մարդ է: Ինչը բազմապատկում է նրա նկատմամբ մարդկանց ունեցած հարգանքը: 
Տեղական համառ անսխալականները դա այլ կերպ քան զիջողականություն կամ անկայուն բնավորություն չեն պատկերացնում:
Իրականում դա խոսում է բացառապես մարդու դաստիարակության, ներքին բարձր պատասխանատվության և մարդկային բարձր որակների մասին: