Փետրվարի 17-ի աստղագուշակը


10:55 , 17 փետրվար, 2017

Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ

Այսօր Խոյերի համար ամեն ինչ չէ, որ ակնհայտ է. իրադարձությունների էությունն ընկալելու համար ստիպված կլինեք դիմել ինտուիցիային: Հանգամանքները չեն տրամադրում ծանոթությունների, անցանկալի է անկեղծությունը: Ընկերների հետ շփումը կարող է փչացնել հիշաչարությունը կամ կասկածամտությունը: Ուղղակի նախաձեռնությունները խորհուրդ է տրվում հետաձգել. ընթացիկ և ռազմավարական նպատակներին հասնելու համար ավելի լավ է բարդ մանևրներ օգտագործել:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում տրվել ներքին պոռթկումներին, շտապեցնել իրադարձությունները, ակտիվորեն ձգտել առաջին պլան: Ավելի լավ է մեծ ակտիվություն և լիակատար անկեղծություն չսպասել շրջապատողներից: Հաջողության գլխավոր պայմանը կարող է դառնալ լռությունը, ձեր ցանկությունները զսպելու և ստվերում մնալու ունակությունը: Պատասխան տալուց առաջ ավելի լավ է դադար վերցնել, որպեսզի ամեն ինչ կշռադատեք:

Երկվորյակ

Այսօր շատ Երկվորյակների մոտ կդիտվի լավատեսության և տոնուսի պակաս: Բացառված չէ դանդաղ արձագանքը, կասկածամտությունը, ընթացիկ մանրուքների և տհաճ թեմաների վրա սևեռվածությունը: Խորհուրդ է տրվում հետաձգել նախաձեռնությունները, դադար վերցնել ինտենսիվ ինտելեկտուալ զբաղմունքներում, հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնություններից: Լավ արդյունք կարող է տալ հետազոտական աշխատանքը, եթե դրանում խորապես հատաքրքրված լինեք:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ ռոմանտիկ ծանոթություններից, ինտիմ մանրամասների ակնարկով անձնական նամակագրությունից: Նման ուղերձ ստանալով՝ արժե մտորել ուղարկողի իրական շարժառիթների մասին: Չարժե մտերիմների հետ կիսվել ձեր ապրումների նրբություններով: Փոխըմբռնման, վստահության, հուսալիության խնդիրները կվերաբերեն նաև գործնական շփումներին:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս չմասնակցել իրենց համար բարդ թեմաների շուրջ բանակցությունների կամ դա զգուշորեն անել: Հակառակ դեպքում՝ ռիսկ կա խորասուզվելու մանրուքների համար անպտուղ անհանգստությունների մեջ, ժամանակ կորցնել, փչացնել նյարդերը: Անցանկալի է հարաբերություններ պարզել և ինչ-որ կարևոր բանի շուրջ պայմանավորվել տնեցիների հետ: Չարժե ստորագրել անշարժ գույքին, ժառանգությանը վերաբերող փաստաթղթեր:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար ծրագրել այցեր, ուղևորություններ: Իսկ եթե հանգամանքները դա հարկադրում են, արժե հստակ ձևակերպել մտքերը և ժամանակին դուրս գալ շրջապտույտում հայտնված իրավիճակից: Հնարավոր են բարդություններ համակարգչի հետ աշխատանքում, ուսման կամ տեղեկատվության որոնման ընթացքում: Հրատապ հարցը կարող է պահանջել խորը ուսումնասիրություն, հետազոտություն:

Կշեռք

Կշեռքներին աստղերը հուշում են, որ այսօր նրանց ազդեցությունն իրավիճակի վրա դժվար է կամ անհնարին: Ցանկալի է զերծ մնալ ցանկացած ընտրության, մրցույթի մասնակցելուց: Մանր կենցաղային և գործնական հարցերում խորհուրդ է տրվում զգոնություն, արժե հետևել քսակին, խուսափել անպետք շփումներից, անկեղծ զրույցներից: Արժե հրաժարվել խոշոր գնումներից և վճարային գործողություններից, առանցքային բանակցություններից:

Կարիճ

Կարիճներն ապահովագրված չեն անգիտակից կախվածություններից, վատ սովորություններին ենթարկվելուց, ինչը հատկապես վառ կարտահայտվի կենցաղում և շփման մեջ: Հնարավոր է ցանկացած անհարմարության քմծիծաղով, կասկածանքով, քննադատությամբ արձագանքելու հակում: Վարքագծի վրա կարող է ազդել ընթացիկ ինքնազգացողությունը, տնային իրադրությունը, ստացված նորությունը: Լավագույն օրը չէ բանակցությունների, ուղևորությունների համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարող է հրապուրել գաղտնիքը, հանելուկը, մեկուսի ուսումնասիրությունը, գաղտնի մանևրը: Օրը չի տրամադրում մակերեսային թեթև շփումների, սակայն լիովին հարմար է հետաքրքրող թեմաների խորը ուսումնասիրման համար: Շփումներն ու շարժերը կպահանջեն գաղտնիություն և շրջահայացություն: Տհաճ լուրերն ավելի լավ է վերստուգել: Արժե բացառել նոր ծանոթությունները, հեռու մնալ քիչ ծանոթ մարդկանցից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաբուխ գործողություններից: Այսօր կարող են ներդաշնակ չլինել ձեր մտքերն ու զգացմունքները: Տրված խորհուրդը կարող է չհամապատասխանել ձեր իրավիճակին: Լավագույն կերպով չեն դասավորվի արտաքին հանգամանքները: Անցանկալի է ընկերանալ նոր մարդկանց հետ: Չարժե գնել էլեկտրոնիկա, փորձարկումներ կատարել ցուցումների, բաղադրատոմսերի հետ:

Ջրհոս

Ջրհոսները կարող են բարդություններ ունենալ մտքերն արտահայտելու ժամանակ: Լավագույն պահը չէ ուսում, ուղևորություն, միջնորդի, ծրագրավորողի, քարտուղարի, խորհրդատուի կարիերա սկսելու համար: Ավելի լավ է ձեզ հետաքրքրասիրության առարկա չդարձնել, քանզի ցանկացած տվյալ վաղ թե ուշ կարող է օգտագործվել ձեր դեմ: Անցանկալի է անձնական տվյալների փոխանցումը, գործնական և անձնական նյութերն արժե փակ պահել կողմնակի անձանց համար:

Ձկներ

Ձկները պետք է համակերպվեն այն մտքին, որ նույնիսկ լավագույն ընկերները միշտ չէ, որ մինչև վերջ հասկանում են իրենց: Շփումները կարող են էներգիա և ժամանակ խլել՝ չտալով արդյունք: Արժե բացառել ճանաչվածության աճին, արագ առաջընթացին, կապերի հաստատմանն ու պահպանմանն ուղղված նախաձեռնությունները, խուսափել քիչ ծանոթ զրուցակիցների և պատահական ուղեկիցների հետ մերձեցումից, արտասահմանցիների հետ ծանոթությունից: