ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն ընդունի ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեի արդյունքը


07:11 , 17 փետրվար, 2017

Image result for լղհ ագնԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարել են, որ չեն ընդունի փետրվարի 20-ին ԼՂՀ-ում նշանակված նոր սահմանադրական նախագծի շուրջ հանրաքվեի արդյունքները։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են, որ ոչ մի երկիր, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ և ինքնիշխան պետություն։ «Համապատասխանաբար՝ համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես ԼՂՀ իրավակական կարգավիճակի վրա ազդող»,-ասվում է ԵԱՀԿ մամլո հաղորդագրությունում։

Համանախագահները նաև ընդգծել են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշի ԼՂՀ վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղան կարգավորման շուրջ ընթացիկ բանակցությունների ելքը։

Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այց կատարել մարտին։