Բաքվի բռնապետի վարչակարգը ագելափակել է թալիշական միանգամից երկու լրատվական կայք


04:28 , 17 փետրվար, 2017

Related imageԲաքվի բռնապետի վարչակարգը երեկվանից ամբողջությամբ ագելափակել է թալիշական միանգամից երկու լրատվական կայքերի հասանելիությունն Ադրբեջանի ողջ տարածքում:

Նշված կայքերից հատկապես մեկն ակտիվորեն լուսաբանում էր նաև Հայաստանում ապաստան գտած թալիշ հասարակական-քաղաքական գործիչ, ընդդիմադիր լրագրող Շահին Միրզաևի գործունեությունը՝ պարբերաբար տարածելով նաև վերջինիս երևանյան հարցազրույցները և հայտարարությունները:

Ակնհայտ է, որ Բաքվի վարչակարգի կողմից ադրբեջանաբնակ թալիշների տեղեկատվական շրջափակումը թևակոխում է ավելի ագրեսիվ փուլ, և այս առումով հայկական լրատվական հարթակները ստանում են ուղղակի կենսական կարևորություն ադրբեջանական բռնաճնշումներին մատնված թալիշների ձայնը հասանելի դարձնելու առումով: