Մեկ գավաթ կարմիր գինին համարժեք է մարզասրահում անցկացրած մեկ ժամին


23:15 , 16 փետրվար, 2017

Կանադայի Ալբերտա համալսարանում հետազոտություն է անցկացվել, համաձայն որի՝ կարմիր գինում հայտնաբերված ռեսվերատրոլը մարդու առողջության վրա ունի նույն ազդեցությունը, ինչ մարզասրահ հաճախելը:

Ռեսվերատրոլը բարելավում է ֆիզիկական գործունեությունը, սրտի աշխատանքը և մկանների ամրությունը ճիշտ այնպես, ինչպես մարզասրահի վարժությունները:

Համաձայն հետազոտական խմբի ղեկավար Ջոն Դայկի՝ այս հայտնագործությունը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ի վիճակի չեն մարզասրահ հաճախելու: Հետազոտությունների արդյունքում նաև պարզվել է, որ նրանք, ովքեր ամեն օր մեկ գավաթ կարմիր գինի են ըմպում, դեմենցիայի և քաղցկեղի ավելի ցածր հակում ունեն: Կարմիր գինին բարելավում է սրտի աշխատանքը, օգնում է ավելի երիտասարդ մնալ և կարգավորում է արյան մեջ շաքարի տոկոսը: