Արցախի ՄԻՊ զեկույցը անձամբ փոխանցել եմ Սենատոր Շումերին


15:29 , 16 փետրվար, 2017
Картинки по запросу արցախի միպԱրցախի մարդու իրավունքների պաշտպանը պատուհաս է դարձել ադրբեջանցիների համար։ Նշանակում է՝ աշխատանքը ճիշտ է, շեշտադրումները թիրախային, արդյունքն էլ՝ ակնհայտ։
Բացառիկ մարդ-ինստիտուտ, որ ճիշտ մտածում, ճիշտ գործում ու ճիշտ աշխատում է PR դաշտում։ Արցախի ՄԻՊ լինելը ավելի բարդ բան է, քան Հայաստանի որևէ նախարար։ Մարդու իրավունքները, այդ թվում՝ չճանաչված պետությունում բնակվողներինը, ունիվերսալ արժեք են։ Սա ամենաճիշտ թիրախն է, որ Արցախի ՄԻՊ-ը ընտրել է։ Քննադատելու բան եմ ման գալիս, չկա։ Ի դեպ՝ նրա զեկույցը անձամբ փոխանցել եմ ԱՄՆ Սենատոր, Սենատի դեմոկրատական կուսակցության ղեկավար Չաք Շումերին։ Ասեմ ավելին՝ ստուգել եմ, կարդացել է :)
Անհրաժեշտ է բոլոր հարցերում Մելիքյանին աջակցել։ Նա Արցախի այցեքարտն է, նրա առաջ որևէ դուռ չի փակվի քաղաքակիրթ աշխարհում, քանի որ մարդու իրավունքները, ինչպես նշեցի, բացառիկ արժեք են։