00:02 , 14 մարտ, 2013Ցասման մեծ հիվա՞նդ,
Ի՞նչ է սա, Աստվա՛ծ,
Մարդիկ չարացել են
Ասես ատելությունից
Հավետ մոռացել են,
Որ հավատ կա, հույս,
Որ կա սպասման լույս,
Մարդիկ դարձել են անմիտ, անաստված,
Ի՞նչ է սա, Աստվա՛ծ...
Մարդուն ստեղծեցիր հոգատար սրտով,
Բայց արի ու տես, որ նախանձ հոգին
Կարող է քանդել աշխարհն անխռով...
Դու դեռ զարմանում ես,
Անտես զայրանում ես,
Բայց ի՞նչ օգուտ...
Կուզես՝ անձրևիր, կուզես՝ փոթորկիր,
Կուզես՝ կայծակներ թող, կուզես՝ արևի շող...
Մեկ է, չկա օգուտ,
Անգամ ցասումդ է դարձել անօգուտ,
Մարդիկ մի բառով դարձել են տկար,
Մյուսին դատում են խոսքով անարդար,
Մյուսը՝ խե՜ղճ, «անպիտան մի բոմժ»,
Որն անգամ չունի մի հատ հացի գրոշ...
Մնացածն անսիրտ են, անկասկած,
Ի՞նչ է սա, Աստվա՛ծ...
Դու կուզես ոռնա, որ ցավս դողա,
Բայց, մեկ է, նույնիսկ էլ աչքեր չկան,
Որ տարբերվի ճիշտը ու մնա ընդմիշտ...
Մարդիկ չեն վախենում, որ նախանձ սրտով
Մի օր կկանգնեն անդունդի եզրին,
Մի օր առհավետ լուռ կվերանան...
Ու անգամ խիղճը, եթե արթնանա,
Չի բռնի ձեռքը նրանց դողացող,
Որ զղջման կանչից էլ չընկնեն ցած...
Մի՞թե այս ենք մենք, Աստվա՛ծ...