Թրամփի «կրկեսային» անակնկալները շարունակվում են


22:18 , 15 փետրվար, 2017
 Թրամփի «կրկեսային» անակնկալները շարունակվում ենYerkir.am-ը գրում է.
 ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Մայքլ Ֆլինի անկումը և Թրամփի «կրկեսային» անակնկալները շարունակվում են, գրում է «LExpress.fr»-ը։
 Ֆրանսիական քաղաքական ամսագիրը բացահայտում է ԱՄՆ նախագահի կապը ռուսական ծառայությունների հետ։
 Ըստ ամսագրի՝ Թրամփի քաղաքական կապերը ռուս պաշտոնյաների և կազմակերպությունների հետ խարխլում են նրա նախագահական անդորրը։ 

Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ CNN-ը խոստացել էր հրապարակել ռուսական անուններ, որոնք հարցականի տակ են դնում նորանշանակ նախագահի ներքին քաղաքականությունը։