Րաֆֆի Հովհաննիսյանն աշխարհ է եկել, որպեսզի քանդի այն, ինչը ստեղծվել էր հենց իր կողմից


23:25 , 15 փետրվար, 2017
Image result for րաֆֆի2012-ին և 2013-ին ես Րաֆֆիի մասին փորձում էի ոչինչ չգրել, քանի որ, թեկուզ անձամբ ճանաչելով նրան որպես բացասական կերպար, ես հաշվի էի առնում նրա ընդդիմադիր լինելը և այն հանգամանքը, որ նրա շուրջը հավաքվել էր նորմալ և կրթված երիտասարդություն: Բայց ՕՐՕ դաշինքի ձևավորումը թույլ է տալիս ինձ խախտել իմ կողմից իսկ ստեղծված «ավանդույթը» և արձանագրել ընդամենը մեկ իրողություն. այդ մարդն աշխարհ է եկել, որպեսզի քանդի այն, ինչը ստեղծվել էր հենց իր կողմից: Այսօր հենց այդ հերթական պահն է. նա ավերում է իր իսկ ստեղծած «Ժառանգություն» կուսակցությունը: Եվ չնայած այսօր արդեն ոչ այնքան երիտասարդները փորձում են մեզ և ավելի շատ իրենք իրենց համոզել, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են, բայց 5 տարի անց այս օրերին կհամոզվեն, որ չարաչար սխալվել են, սակայն այդ ժամանակ շատ ուշ կլինի, եթե, իհարկե, իրենք պահպանեն այն սկզբունքները, հանուն որոնց իրենք ելել էին պայքարի: