Այս զարմանահրաշ տանը, որը լքել են 50 տարի առաջ, ժամանակը կարծես կանգ է առել


23:45 , 15 փետրվար, 2017

Այս զարմանալի լուսանկարներում ցույց է տրված լավ պահպանված ինտերիերն այն տանը, որի բնակիչները այն լքել են 1960-ականներին։ Այն գտնվում է Բելգիայի անտառներից մեկում, պատերը զարդարված են ռետրո պաստառներով, նկարներով ու ընտանեկան դիմանկարներով։ Տպավորություն է, որ տանը բնակվող ընտանիքը հավաքվել ու հեռացել է շտապելով. գրեթե բոլոր իրերը մնացել են իրենց տեղում, սեղանի վրա չլվացված ամաններ են։ Կարելի է միայն գուշակություններ անել այդ ընտանիքի փախուստի վերաբերյալ, բայց երևի դա կյանքի համար անհրաժեշտ է եղել։