Ջերմաստիճանի անկում՝ 10-12 աստիճանով


23:54 , 15 փետրվար, 2017

 Ջերմաստիճանի անկում՝ 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում`

 Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով: 

Երևան քաղաքում`

Փետրվարի 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: