18:30 , 15 փետրվար, 2017
Armtimes.com-ը գրում է.«Հասկանալի է, որ մենք չէինք պատրաստվում քննարկել առաջին երեք տեղերը: Մենք նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նրբություններ հաշվի առնել՝ ժամանակի սղությամբ պայմանավորված: Ասում ենք՝ տղերք, ինչ որոշել եք, համաձայն ենք: Հզորացնում ենք ձեզ, հզորանում ենք մենք, մեր ընտրողներին էլ չենք կոտրում: Իրենք ասում են ժամանակ չկա: Սա իրենց ամենալուրջ սխալն է՝ դեռ գործը չսկսած: Աստված իրենց հետ, ես էնքան եմ տեսել էսպիսի մարդիկ»,- ի պատասխան «ԵԼՔ»-ի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանի հայտարարության՝ մեզ հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա նույնիսկ կասկած հայտնեց, որ այստեղ ԿԳԲ-ի մատն է խառը: «Ուրեմն ԿԳԲ-ն ասել է Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում»,- հավելեց նա: ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց, որ իրենք մինչ այժմ էլ դեմ էին «ընտրություններին» մասնակցելուն, ուղղակի ընտրողներն են հորդորել դիմել «ԵԼՔ»-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։