ԱԻՄ նախագահության ուղերձը «ԵԼՔ» դաշինքին


14:51 , 15 փետրվար, 2017
Картинки по запросу պարույր հայրիկյան15 փետրուարի, 2017թ.
Ելնելով այն իրողութիւնից, որ իրականութիւն չդարձաւ համազգային (նաեւ ԵԼՔ դաշինքի) ընդգրկմամբ բազմաբեւեռ ժողովրդավարական դաշինք ստեղծելու ԱԻՄ-ի ձգտումը,
Արձագանքելով ԱԻՄ-ի ու ԵԼՔ-ի համակիրների եւ հետեւորդների յորդորներին՝ 
Քաջ գիտակցելով այն, որ ԱԻՄ-ԵԼՔ համագործակցութիւնը կարող է օգտակար լինել ե՜ւ ԵԼՔ դաշինքի անդամ կուսակցութիւնների, ե՜ւ ԱԻՄ-ի համար, ինչն ի վերջոյ շահեկան կը լինի հայ ժողովրդի համար,
Նկատի ունենալով, որ մեր համագործակցութիւնը օգտակար կարող է լինել գլխաւոր խնդրի՝ քաղաքակրթական ընտրութեան՝ մասնաւորապէս ժողովրդավարութեան հարցում,
Ողջունելով ԵԼՔ դաշինքի ժողովրդավարական գործելակերպը,
Հաշուի առնելով այն, որ մեր նախնական խօսակցութիւններում նշված տեխնիկական հարցերը համատեղ բարի կամքի դրսեւորմամբ, նաեւ մեր օժանդակութեամբ կարող են լուծուել կարճ ժամանակամիջոցում եւ
Պատրաստակամութիւն յայտնելով ժամանակի սղութեան հետեւանքով որոշ խնդիրների լուծման հարցում լինել առաւելագոյնս նրբանկատ եւ ընդառաջող՝
ԱԻՄ նախագահութիւնը, իր արտահերթ նիստում քննարկելով ԵԼՔ դաշինքի կազմում առաջիկայ ընտրութիւներին մասնակցելու հարցը, որոշեց դիմել ձեզ հրատապ կարգով ԱԻՄ-ին ձեր արդեն կայացած դաշինքում ընդգրկելու առաջարկութեամբ։
Յարգանքներով՝ ԱԻՄ նախագահութեան անունից՝
ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ (ԱԻՄ Գլխաւոր Քարտուղար)