Ջերարդ. Մանչեսթեր Յունայթեդը կարող է հաղթել Եվրոպա լիգան


12:26 , 15 փետրվար, 2017

Ջերարդ. Մանչեսթեր Յունայթեդը կարող է հաղթել Եվրոպա լիգանArmsport.am-ը գրում է.

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդի կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

«Չկա երաշխիք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա մրցաշրջանն ավարտել առաջին քառյակում, այդ պատճառով, կարծում եմ, որ նրանք ամեն ինչ կանեն Եվրոպա լիգան հաղթելու համար:

 «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել Եվրոպա լիգան», - Ջերարդի խոսքն է փոխանցել «Thesportreview»-ն: