11:25 , 15 փետրվար, 2017

Փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։
Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։