Լոնդոնում գտնվող այս տան շաբաթական վարձը 100 դոլար է․ միայն դրա ներսը տեսեք (Photo)


04:49 , 15 փետրվար, 2017

Մեծ Բրիտանիայում տուն վարձակալելը բավական թանկ հաճույք է: Մեկ սենյականոց փոքրիկ բնակարանի վարձը սկսվում է 1500 դոլարից: Այդ պատճառով էլ որոշ հնարամիտներ սկսել են մինի-տներ կառուցել: 3,7-ը` 8,3 մետրի վրա վագոնատիպ տնակում շատ բան չես կարող տեղավորել, բայց ուտել, քնել, լվացվել և հյուրեր ընդունել կարող ես: Սրանց շաբաթական վարձը կազմում է 100 դոլար: