Թրամփը Ռուսաստանից ակնկալում է Ղրիմի վերադարձ. Սպիտակ տուն


20:24 , 15 փետրվար, 2017

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ պետության ղեկավարը Ռուսաստանից ակնկալում է Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիա և Ղրիմի վերադարձ, հայտնում է Reuters-ը:
«Նախագահ Թրամփը պարզ հասկանալ է տվել, որ Ռուսաստանի իշխանություններից սպասում է Ուկրաինայում բռնության դեէսկալացիա և Ղրիմի վերադարձ»,- ասել է Սփայսերը ամենօրյա ճեպազրույցում:
Նա նաև ավելացրել է, որ «միաժամանակ Թրամփը ակնկալում է հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»: